
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 20 երեխա և մեկ մեծահասակ, հայտնում է տեղի ոստիկանությունը։ Հաղորդվում է, որ վթարի հետևանքով կան նաև վիրավորներ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Ավտոբուսը մայրաքաղաք Կամպալայից երեխաներին տեղափոխում էր էքսկուրսիայի դեպի երկրի արևելքում գտնվող Սիփի ջրվեժները: Նախնական քննության տվյալներով՝ վերադարձի ճանապարհին ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով «տրանսպորտային միջոցը դուրս է եկել ճանապարհից, բախվել ճամփեզրի մեծ ժայռին և շրջվել»:
At least 23 students from King David Junior School, Ndejje, have reportedly been confirmed dead, while many others sustained injuries following a tragic bus crash. The students were travelling to Sipi Falls in Kapchorwa for a school trip when the accident occurred.…
— Omwamba ?? (@omwambaKE) July 17, 2026