
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը: 23 տարի գործարանում որպես մաքրուհի աշխատող կինը խոսքն ուղղեց վարչապետին ու կառավարությանը. «Թող հարցին լուծում տան. մեր եկամտի միակ աղբյուրն էս հիմնարկից է: Հարյուր դարդ ու ցավ ունենք, այդ աշխատավարձով ենք կարողանում մեր ընտանիքը պահել: Մեր շեֆերը միշտ ժամանակին աշխատավարձերը տվել են, հարգալից են եղել: Պարո՛ն Փաշինյան, եթե լսում եք, խնդրում ենք, բացեք գործարանը, որ կարողանանք ապրել»: