«Զանգել, ասել են՝ եթե վարձը չտաք, կարաք տունն ազատեք». «Մուլտի սթոուն»-ի աշխատակից

«Զանգել, ասել են՝ եթե վարձը չտաք, կարաք տունն ազատեք». «Մուլտի սթոուն»-ի աշխատակից

«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել իրենց աշխատավայրը: «Վարձով ապրող մարդիկ են կեսից շատը: Զանգել, ասել են՝ եթե վարձը չփոխանցեք, կարաք տունն ազատեք, ուրիշ մարդ բերեմ, նստի: Մարդուն ինչքա՞ն բացատրես, որ 11 օր է՝ գնում-գալիս ենք, զավոդը դեռ փակ է: Տան տերն ասում է՝ ինձ չի հետաքրքրում»,- նշել է աշխատակիցներից մեկը:

Հիշեցնենք՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրերը, տասը օրից ավելի է՝ անգործ են:

Leave a Comment