Մեսսի և Յամալի ժամանակին «ճակատագրական» հանդիպումը

Մեսսի և Յամալի ժամանակին «ճակատագրական» հանդիպումը

Ավելի քան 18 տարի առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարեգործական ֆոտոշարքի ժամանակ տեղի ունեցած մի պատահական հանդիպումը վերածվել է ֆուտբոլային պատմության ամենահետաքրքիր զուգադիպություններից մեկի։ 

Այն ժամանակ դեռ մանուկ Լամին Յամալը՝ մոր՝ Շեյլայի ուղեկցությամբ, հանդիպել էր արդեն իսկ համաշխարհային աստղ Լիոնել Մեսսիին։ Այսօր նրանք երկուսն էլ ոչ միայն ոգեշնչում են միլիոնավոր երկրպագուների իրենց փայլուն խաղով, այլև իրենց ձայնն ու հեղինակությունն օգտագործում են հանուն ավելի լավ ապագայի։

Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ՝ Մեսսին և Յամալն իրենց գործունեությամբ աջակցում են երեխաների իրավունքների պաշտպանությանը՝ նպատակ ունենալով հասնել նրան, որ աշխարհի յուրաքանչյուր երեխա ունենա գոյատևելու, զարգանալու և իր ներուժն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմը Աշխարհի առաջնության եզրափակչից առաջ, որտեղ կհանդիպեն Արգենտինան և Իսպանիան, հրապարակում է արել և հպարտությամբ նշել երկու ֆուտբոլիստների նվիրվածությունը մարդասիրական այս կարևոր առաքելությանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment