ԱՄՆ ուժերը կործանիչներով հարվածել են Իրանի տասնյակ ռազմական թիրախների


Միջազգային


ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանի վրա հարվածների վերջին ալիքը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։

«Այսօր՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն ավարտել է Իրանի վրա հարվածների վերջին խոշոր ալիքը։ ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի տասնյակ ռազմական թիրախների, այդ թվում՝ ափամերձ հսկողության և օդային պաշտպանության օբյեկտների, ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքների և ռազմածովային ուժերի», – նշվում է հրատարակության մեջ։

Գործողության ընթացքում օգտագործվել են կործանիչ ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ռազմանավեր և ճշգրիտ կառավարվող զինամթերք։


Leave a Comment