
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և ավելի քան 25 այլ երկրիր ստեղծել են Արհեստական բանականության համագործակցության համաշխարհային կազմակերպություն։
Երկրների ներկայացուցիչները համապատասխան համաձայնագիրն ստորագրել են Շանհայում՝ Արհեստական բանականության համաշխարհային համաժողովի և Արհեստական բանականության գլոբալ կառավարման բարձր մակարդակի համաժողովի նախօրեին, որոնք տեղի կունենան հուլիսի 17-20-ը։ Փաստաթուղթը ամրապնդում է կողմերի մտադրությունը՝ համատեղ զարգացնել բարձր տեխնոլոգիաները և պայքարել թվային անհավասարության դեմ, ընդգծել է արտաքին գործերի նախարարությունը։
Կազմակերպության գաղափարն առաջին անգամ հնչեցրել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանը 2025 թվականի Արհեստական բանականության համաժողովի ժամանակ։ Այնուհետև նա մտահոգություն է հայտնել, որ առանց միջազգային համագործակցության տեխնոլոգիաները կդառնան տերությունների և կորպորացիաների փոքր շրջանակի սեփականությունը։ Մասնակիցների թվում էին Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Ինդոնեզիայի, Ղազախստանի և Սերբիայի ներկայացուցիչներ։