«Վոստոկ» կայանում այս տարվա ընթացքում առաջին անգամ գրանցվել է -80°C-ից ցածր ջերմաստիճան, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Երեկ Ռուսաստանի անտարկտիկական «Վոստոկ» կայանում այս տարվա ընթացքում առաջին անգամ օդի ջերմաստիճանն իջել է -80°C-ից ցածր։ Օդերևութաբանական կայանի տվյալներով՝ նվազագույն ջերմաստիճանը կազմել է -80.2°C, ինչը մոտ 11°C-ով ցածր է հուլիսի կեսերի կլիմայական նորմայից, որը կազմում է շուրջ -69°C։ Տվյալները հրապարակվել են Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի կողմից։
Նույն օրը Երկրի վրա գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է Իրաքում՝ +49.5°C։
Այսպիսով՝ օրվա ընթացքում Երկրի ամենացուրտ և ամենաշոգ կետերի միջև ջերմաստիճանային տարբերությունը կազմել է գրեթե 130°C»։
