Եվրոպական գավաթների խաղարկություններում Հայաստանը ներկայացնող բոլոր ակումբները դեռևս շարունակում են իրենց ելույթները, իսկ հաջորդ շաբաթ արդեն կտրվի որակավորման երկրորդ փուլի մեկնարկը։
Չեմպիոնների լիգայում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» որակավորման երկրորդ փուլի շրջանակում ուժերը կչափի իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» հետ. թիմերի առաջին մրցավեճը կանցկացվի հուլիսի 21-ին Երևանում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 28-ին Իռլանդիայում։
Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ելույթները կսկսի հենց երկրորդ փուլից՝ մրցելով մոլդովական «Զիմբրուի» դեմ, որտեղ առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 23-ին մրցակցի դաշտում, իսկ պատասխան պատասխան հանդիպումը՝ հուլիսի 30-ին Հայաստանում։ «Փյունիկը» նույն փուլում կխաղա հունգարական «Դեբրեցենի» հետ՝ առաջին հանդիպումն անցկացնելով հուլիսի 23-ին հյուրընկալվելիս, իսկ երկրորդը՝ հուլիսի 30-ին սեփական հարկի տակ։ Որակավորման երկրորդ փուլ անցած «Ալաշկերտն» էլ կմրցի ռումինական «Կլուժի» դեմ. առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 23-ին Երևանում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 30-ին Ռումինիայում։