Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն

Ամերիկյան վարչակազմը հայտնում է, որ Իրանը ԱՄՆ-ին տեղեկացնում է ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնագիր մշակելու իր ցանկության մասին, և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև շփումները շարունակվում են:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լրագրողների համար անցկացված հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «Ես դրա մասին խոսել եմ նախագահի [ԱՄՆ Դոնալդ Թրամփի] հետ ընդամենը մեկ ժամ առաջ: 

Իրանն այն էլ ինչպես է շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ և հայտարարել, որ ցանկանում է գործարք կնքել մեզ հետ, քանի որ ամերիկյան զինված ուժերը կործանարար հարվածներ են հասցնում նրան»:

Leave a Comment