
Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատել է, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Այս մասին գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը։ «Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանները եզրափակիչ դատական ակտերով հաստատել են մեր պնդումը, որ ռեժիմը թե′ 2024, թե′ 2025թ ոչ իրավաչափորեն է ՀՀ քաղաքացիների համար թանկացրել կարմիր և կապույտ գծանշումներով ավտոկայանատեղիների վճարը»,- նշել է նա։
Աղբյուրը` Վահե Գրիգորյան