Ադրբեջանական «Minval» պարբերականի հրապարակած տվյալների համաձայն՝ Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինարարական նյութեր արտահանել Հայաստան։ Միայն հունիս ամսին Հայաստան է ներկրվել 1,39 տոննա պլաստիկե շինարարական դետալ՝ 5,91 հազար դոլար ընդհանուր արժողությամբ։
Ընդհանուր առմամբ, 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան կատարված արտահանման ծավալը կազմել է 17 միլիոն 128,64 հազար դոլար (կամ 17,128 միլիոն դոլար)։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան կատարված անուղղակի արտահանումը կազմել է ընդամենը 960 դոլար, ընդ որում՝ հունիսին հայկական կողմից Ադրբեջան մատակարարումներ չեն գրանցվել։
