Biel Chess Festival․ Արոնյանը հաղթել է արագ շախմատի մրցաշարում – armeniatoday.am

ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին տեղն է զբաղեցրել շվեյցարական Բիլ քաղաքում անցկացվող Biel Chess Festival 2026 մրցաշարի արագ շախմատի (ռապիդ) ձևաչափում, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Արոնյանը հանդես է գալիս Masters խմբում։ Նույն խմբում են նաև Լե Կուանգ Լիեմը, Այդին Սուլեյմանլին, Մատիաս Բլյուբաումը, Յագիզ Կաան Էրդոգմուշը և Խոսե Էդուարդո Մարտինես Ալկանտարան։

Շախմատիստները մրցում են երեք ձևաչափով՝ արագ շախմատ (ռապիդ), դասական շախմատ և կայծակնային շախմատ (բլից)։ Փառատոնի հաղթողը կորոշվի բոլոր երեք մրցաշարի արդյունքների հանրագումարով։

Շրջանային մրցաշարն անցկացվում է հուլիսի 12-ից 23-ը։

Leave a Comment