Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր



ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասնեյակից:

Ողջունելով հյուրին՝ Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով, որ ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունն առաքելության հետ։ Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ պետական կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ վերահաստատելով այն շարունակելու պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հետագա համագործակցությանն առնչվող հարցերի։



Leave a Comment