Հրդեհ է բռնկվել Մաշհադի Իմամ Ռեզայի սրբավայրի տարածքում որտեղ թաղված է այաթոլլահ Ալի Խամենեին

Հինգշաբթի Իրանի Մաշհադ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայրի համալիրում, որտեղ թաղված է այաթոլլահ Ալի Խամենեին, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Մաշհադի հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով՝ կրակը բռնկվել է սրբավայրում իրականացվող շինարարական ծրագրերից մեկը սպասարկող բիտումի արտադրամասում։

Դեպքի վայր են անմիջապես ժամանել սրբավայրում հերթապահող հրշեջները և քաղաքային հրշեջ ծառայության օպերատիվ խմբերը։ Նրանց հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից հատվածներ։

Հրդեհի հետևանքով թանձր ծուխ է առաջացել, սակայն կրակը կարճ ժամանակում մարվել է։ Տուժածների և սրբավայրի շինություններին հասցված վնասների մասին տեղեկություններ չկան։

Հրդեհի պատճառը պարզվում է։

Մաշհադում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայրը շիա մահմեդականների գլխավոր սրբավայրերից մեկն է և տարեկան ընդունում է միլիոնավոր ուխտավորների։

Leave a Comment