ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան

ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ 

Ողջունելով հյուրին՝ Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով, որ ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունն առաքելության հետ։ Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ պետական կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ վերահաստատելով այն շարունակելու պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հետագա համագործակցությանն առնչվող հարցերի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment