ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում

ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում

ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը դիմել է Իրանին՝ խնդրելով էականորեն ավելացնել ֆինանսական և դիվանագիտական աջակցությունը, ինչպես նաև օժանդակել Գազայի հատվածում ռազմական ենթակառուցվածքների վերականգնմանը։ Այս մասին հայտնում է «The Times of Israel»-ը՝ վկայակոչելով արաբական աղբյուրներ։

Ըստ հրապարակման՝ Թեհրան այցելած ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը փոխանցել է պահանջների ցանկ, որը ներառում է նաև Իրանի կողմից Վաշինգտոնի հետ հնարավոր բանակցություններում Գազայում իսրայելական գործողությունների դադարեցման հարցը ներառելու անհրաժեշտությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment