Հասոն ճիշտ է ասում, բայց հարց է առաջանում՝ իսկ Նիկոլը կիսո՞ւմ է նրա այդ տեսակետը բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ոչ թե ասենք ՔՊ-ի քաղաքական հակառակորդներին, այլ իրեն ու թիմակիցներին: Միայն վերջին ընտրություններն ու դրան նախորդած քարոզչական արշավը բավական են, որպեսզի Հասոյի խոսքերն օգտագոծվեն Նիկոլի դեմ. ո՞վ էր փողոցներում մարդկանց հետ շփվելիս իրեն լկտիաբար դրսևորում, ո՞վ էր իրեն ընդդիմացող կանանց ստորացնում, ո՞վ էր անօրինակ սպառնալիքներ հնչեցնում ընդդիմության հասցեին, ո՞վ էր սպառնում հասարակությանն Իլհամի սանձազերծելիք պատերազմով, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չլինի…
Այս երկրում միայն մի հոգու է, փաստորեն, ամեն ինչ թույլատրված, և այդ մի հոգին Հասոյի շեֆն է, ինչը պետք է որ փակեր ՔՊ-ականների կլյոշ բերանը ու զսպեր հռետորաբանությունը, բայց արի ու տես, որ առաջինը հենց սրանք են «կատու ճղողները»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: