Այգավան գյուղում մարզադահլիճ կկառուցվի

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ գործադիրն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում։

«Ըստ հիմնավորման՝ Արարատի մարզպետին է դիմել Վեդի համայնքի ղեկավարը՝ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան գյուղում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող և Արարատի մարզպետի աշխատակազմին ամրակցված՝ Ս. Հովհաննիսյան փողոց 43/1 հողամաս հասցեում գտնվող 0,28 հա հողամասը մարզադահլիճ կառուցման նպատակով համայնքին նվիրաբերելու խնդրանքով:

Դեռևս 2024 թ. օգոստոսի 21-ին վարչապետի կողմից Վեդի համայնքի Այգավան գյուղ այցելության ժամանակ բնակիչների կողմից առաջարկություն է եղել գյուղում մարզադահլիճ կառուցելու վերաբերյալ, ովքեր ցանկացել են ֆինանսական մասով իրենց իսկ մասնակցությունը ունենալ նոր կառուցվող մարզադահլիճին։ Մարզադահլիճի կառուցման համար բնակիչների կողմից հավաքվել է 13,714,030 դրամ։

Մարզադահլիճի կառուցումը նախատեսվում է 2026-2027թթ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Նախատեսվող մարզադահլիճը կսպասարկի բնակավայրի շուրջ 100 երեխաների, ինչպես նաև ըստ անհրաժեշտության մեծահասակներին, որոնք ներկայումս զրկված են մարզադահլիճ հաճախելու հնարավորությունից»,- նշվում է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment