Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկու և Պուտինի հանդիպման հնարավորությունը Թուրքիայում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան չի բացառել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը կարող է անցկացվել Թուրքիայում։

Այս մասին նա հայտարարել է Կիևում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ միայն պետությունների ղեկավարների մակարդակով բանակցությունները կարող են խաղաղ գործընթացին նոր դինամիկա հաղորդել։

Սիբիհան նաև հայտարարել է, որ Կիևը պատրաստ է հրադադարի հաստատմանը։

Leave a Comment