Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել

Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար Ֆրանսիայի դեմ կայանալիք հանդիպումից առաջ ունեցած իր մտորումներով։ 

«Մենք մեզանից առավելագույնն ենք պահանջում, դա պայքարի տրամադրված մարդկանց էությունն է։ Սա փոխում է առաջիկա խաղի ընկալումը։ Մեր թիմի խաղացողներից ոչ ոք, ինչպես և ֆրանսիացիներից ոչ ոք, չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը։ Նրանք ցանկանում էին խաղալ եզրափակիչում»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։

Մարզիչը նշել է, որ չնայած հոգեբանական բարդություններին և վերականգնման համար ֆրանսիացիներից մեկ օրով պակաս ժամանակ ունենալուն։

«Մենք ամեն ինչ տվեցինք եզրափակիչ դուրս գալու համար։ Բոլորը խաղում են աշխարհի առաջնությունում հաղթելու համար, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց»,- հավելել է Տուխելը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment