Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացել



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալժիրի Մոհամմադիա քաղաքում տեղի ունեցած հրդեհը ողբերգական հետևանքներ է ունեցել․ այրվել է որբանոց, որի հետևանքով զոհվել է 11 երեխա, ևս 19-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Ինչպես հայտնում է  Past.am-ը, վկայակոչելով ալժիրյան TSA լրատվական պորտալը, հրդեհը բռնկվել է առավոտյան ժամերին։ Փրկարարները կարողացել են արագ մարել կրակը, սակայն չեն հաջողվել կանխել մարդկային կորուստները։

Տուժած երեխաներից մի մասը ստացել է այրվածքներ և տեղափոխվել բժշկական հաստատություններ՝ անհրաժեշտ օգնություն ստանալու համար։

Այս պահին հրդեհի առաջացման պատճառները դեռևս չեն հրապարակվել։ Իրավապահ և համապատասխան ծառայությունները սկսել են դեպքի հանգամանքների ուսումնասիրությունը։

Երեխաների մահվան ողբերգական դեպքը ցնցել է Ալժիրը, իսկ իշխանությունները խոստացել են պարզել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել աղետը։



Leave a Comment