
Ռուսաստանը, ինչպես և տարածաշրջանի մյուս երկրները, արձանագրում է Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման հերթական փուլը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս ամենը հղի է համաշխարհային տնտեսության համար շարունակական բացասական հետևանքներով, ինչը չի կարող մտահոգություն և ափսոսանք չառաջացնել», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան շարունակում է շփումները իր իրանցի գործընկերների հետ՝ չնայած Պարսից ծոցում ամերիկյան ագրեսիայի նոր սրմանը։ Նա նաև նշել է, որ Թեհրանից առայժմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց անցկացնելու դիմում չի ստացվել։