«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 16-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի 3-րդ, 4-րդ փողոցների և հարակից նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը։
Հուլիսի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի նաև Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
