Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով

Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևում պաշտպանական գերատեսչության ղեկավարի փոփոխությունը որևէ նշանակություն չունի Մոսկվայի համար։

Ըստ Պեսկովի՝ ռուսական կողմի համար առանցքային նշանակություն ունի ոչ թե անունը, այլ այնպիսի գործչի առկայությունը, որը կկարողանա պատասխանատու որոշումներ կայացնել։

«Մեզ համար կարևոր է, որ Կիևում լինի մի մարդ, որը կկայացնի պատասխանատու որոշումներ, ինչը թույլ կտա հասնել խաղաղ կարգավորման կամ ավարտել հատուկ ռազմական գործողությունը»,- հավելել է Պեսկովը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment