ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 35 խաղաղ բնակիչ


Միջազգային


ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության հարավային շրջաններում իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 35 Իրանի քաղաքացի։

Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։

«Կեսգիշերի դրությամբ ավիահարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը կազմել է 35», – ասել է պաշտոնյան։

Նա նաև նշել է, որ զոհերի թիվը կարող է աճել։


Leave a Comment