«Աղբահանության վճարի հաշվարկը որևէ առնչություն չունի մատուցվող ծառայության հետ»․ Մեսրոպ Առաքելյան

«Աղբահանության վճարի հաշվարկը որևէ առնչություն չունի մատուցվող ծառայության հետ»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութում. «Երևանում աղբահանության վճարը հաշվարկվում է բնակմակերեսով։ Այսինքն, անկախ նրանից, թե տանը քանի մարդ է ապրում, կամ ապրում է, թե ոչ, աղբահանության վճարը վճարվում է տան մակերեսից։
Ընդ որում, Երևանում առկա են հազարավոր սեփական տներ, որոնք ունեն բավական մեծ մակերես, որոնց մեծ մասը փաստացի բնակման ենթակա չէ՝ նկուղ և այլն։ Այս տները հիմնականում սեփական տների թաղամասերում են, որոնք կառուցվել են տասնամյակներ առաջ։
Արդյունքում, աղբահանության վճարի հաշվարկը որևէ առնչություն չունի մատուցվող ծառայության հետ։
Հ․Գ․ Տեսանյութում երևացող աղբը գտնվում է կառավարության շենքից 150 մետր հեռավորության վրա»։

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան

Leave a Comment