Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 7-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած դժբախտ դեպքը կրկին հիշեցնում է, թե որքան կարևոր է փոքր երեխաների նկատմամբ մշտական ուշադրությունը։

Ինչպես հայտնում է Past.am, երեխային «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել ծանր վիճակում՝ գլխուղեղային վնասվածքով։

Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամերին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 3-ամյա երեխան ծնողների հետ գտնվել է հարազատի տանը։ Տան բակում խաղալու ընթացքում փոքրիկը, անզգուշությամբ քաշելով խորովածի մանղալը, ընկել է դրա տակ, ինչի հետևանքով ստացել է լուրջ վնասվածք։

Բժիշկները մի քանի ժամ շարունակ պայքարել են երեխայի կյանքի համար և կարողացել են փրկել նրան։ Այժմ փոքրիկը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նույնիսկ ամենասովորական կենցաղային իրավիճակները կարող են վտանգավոր դառնալ երեխաների համար, եթե մեծահասակների վերահսկողությունը թուլանում է։

Past.am-ը կհետևի երեխայի առողջական վիճակի վերաբերյալ նորություններին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment