12:00 Լուրերը մեկ տողով. TRIPP, սուբվենցիաներ, խաղաղության օրակարգ և «գրին քարտ»

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•ՀՀ կառավարությունը սկսել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը՝ ընդգծելով, որ սահմանային և մաքսային լիազորությունները կմնան Հայաստանի վերահսկողության ներքո։

• Կառավարությունն առաջարկում է 2026 թվականի բյուջեից հատկացնել 1,035 մլրդ դրամ՝ 8 համայնքում 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար՝ ճանապարհաշինության, ջրամատակարարման, գազիֆիկացման և այլ ենթակառուցվածքային աշխատանքների նպատակով։ 

• Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը տրամադրվող սուբսիդիան՝ ուղևորափոխադրումներից կրած վնասների մասնակի փոխհատուցման համար։ 

• Հայաստանը հաստատել է ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանող ընկերությունների գրանցման նոր կարգը՝ TRACES համակարգ մուտք գործելու և եվրոպական շուկա արտահանման հնարավորությունն ապահովելու նպատակով։ 

• Reuters-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման համար Բաքուն շարունակում է կարևորել Հայաստանի սահմանադրական փոփոխությունները։ 

• Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է, որ հետևում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակին և հայկական կողմի հետ քննարկում է հնարավոր լուծումները։ 

• The Wall Street Journal-ի տվյալներով՝ Թրամփի վարչակազմը քննարկում է «գրին քարտի» որոշ դիմորդների համար 100 հազար դոլարի պարտադիր դրամական գրավ սահմանելու հնարավորությունը։

Leave a Comment