Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չհրապարակվող համաձայնություն ունի Մերձավոր Արևելքի երկրների հետ։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինան»։
Զելենսկու խոսքով՝ այդ համաձայնության իրականացումը կախված է Մերձավոր Արևելքում պատերազմի լիակատար ավարտից։
«Մենք ունենք համաձայնություն, որի մասին առայժմ չենք հայտնում։ Այն կախված է Մերձավոր Արևելքում պատերազմի լիակատար ավարտի հավանականությունից»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նա հավելել է, որ այդ համաձայնությունը կապված է Ուկրաինայի հակահրթիռային պաշտպանության ոլորտում հնարավորությունների հետ։