Հորմուզի նեղուցը դարձել է Իրանի առանցքային նպատակը ԱՄՆ-ի հետ հակամարտությունում – Նորություններ 16.07.2026

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը իրանական կողմը փաստացիորեն վերափոխել է Հորմուզի նեղուցի համար պայքարի։

Այսինքն Իրանն, ըստ էության, վարում է հարձակողական գործողություններ պահպանելու համար ջրային այս կենսական ուղու ամբողջական վերահսկողությունը, որն իրանական կողմը չի ունեցել մինչև 40-օրյա պատերազմը։

Այսօր իրանական կողմն իրականացրել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին ամենազանգվածային հարվածներից մեկը, իսկ Օմանի մայրաքաղաքի երկինքն ականատես է եղել իրանական հրթիռների աննախադեպ «հրավառության»։

Իրանը փորձելու է իր ունեցած ողջ ներուժով վերջնականապես ամրագրել Հորմուզի նեղուցի նկատմամբ փաստացի լիարժեք վերահսկողությունը և այս հարցում որևէ զիջման պատրաստ չէ։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

 

Leave a Comment