
Իրանն այժմ կենտրոնացած է տարածաշրջանում ԱՄՆ հարձակողական ռազմական ենթակառուցվածքի ոչնչացման վրա, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։
«Իրանի գործողություններն այս պահին կենտրոնացած են տարածաշրջանում ԱՄՆ-ի հարձակողական ռազմական ենթակառուցվածքի ոչնչացման վրա։ Դրանից հետո կսկսվի հաջորդ փուլը», – Մոհեբիի խոսքերը մեջբերում է Press TV-ն։
Նախօրեին Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերն ունեն գործողությունների լիակատար ազատություն՝ երկրին հասցված հարձակումներին պատասխանելու համար։