Եվրոպայում շոգի ալիքը ավարտվում է. Լևոն Ազիզյան

Եվրոպայում շոգի ալիքը ավարտվում է. Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Եվրոպայում շոգի ալիքը, կարծես, ավարտվում է։

«Կանխատեսումների համաձայն՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է։

Հուլիսի 17-ից սկսած կանխատեսվում է օդային զանգվածների ուղղության փոփոխություն հյուսիս-արևմտյանի ինչը շրջանների մեծ մասում կբերի ավելի զով օդ»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment