Օդեսայի մոտակայքում հարձակման թիրախ դարձած «Atlas Bey» քաղաքացիական առևտրային նավի անձնակազմի տասն անդամներ, որոնք Ադրբեջանի քաղաքացիներ են, վերադարձել են հայրենիք։ Տեղափոխումն իրականացվել է տարանցիկ երկրների՝ Մոլդովայի և Թուրքիայի տարածքով։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է նավաստիների տարհանման և հայրենիք վերադառնալու փաստը։ Ըստ գերատեսչության տարածած տեղեկատվության՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ին՝ Ուկրաինայի Օդեսա քաղաքի ափամերձ գոտում, որտեղ նավը ենթարկվել է հարձակման։
Այժմ աշխատանքներ են տարվում նավի հրամանատարին գտնելու ուղղությամբ։ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը տեղի պատասխանատու գերատեսչությունների և իրավասու մարմինների հետ համատեղ շարունակում է որոնողական և անհրաժեշտ այլ միջոցառումների իրականացումը՝ կապիտանի գտնվելու վայրը պարզելու համար։