
Վաշինգթոնի վարչակազմը որոշել է 25% մաքսատուրք սահմանել Բրազիլիայից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների մեծ մասի վրա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այսօր (Վաշինգթոնի ժամանակով՝ չորեքշաբթի – խմբ.) նախագահ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ առևտրային ներկայացուցչությանը 25% մաքսատուրք սահմանել Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի նկատմամբ։ Որպեսզի այս որոշման պատճառների վերաբերյալ թյուրիմացություններ չլինեն՝ նախագահ (Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու – խմբ.) Լուլան (դա Սիլվան – խմբ.) և նրա կառավարությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններ են վարել անբարեխղճորեն», — X սոցիալական ցանցում գրել է Ռուբիոն։
Նա նշել է, որ Բրազիլիայի նախագահի տնտեսական քաղաքականությունը վատ է թե՛ ամերիկացիների, թե՛ բրազիլացիների համար։ Ռուբիոն հայտարարել է, որ 2025 թվականի ընթացքում Լուլան իրեն վեր է դասել Բրազիլիայի ժողովրդի բարեկեցության համար կարևոր համաձայնագրի կնքումից, և այդ մաքսատուրքերը դրա դիմաց վճարվող գինն են։