Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ

Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության երկրորդ կիսաեզրափակչում Արգենտինայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանուն և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Հանդիպման հաշիվը 55-րդ րոպեին բացեց Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Էնթոնի Գորդոնը։ Թվում էր՝ անգլիացիները կպահպանեն առավելությունը, սակայն գործող աշխարհի չեմպիոնները վերջնամասում շրջեցին խաղի ընթացքը։ 85-րդ րոպեին Էնցո Ֆերնանդեսը վերականգնեց հավասարությունը, իսկ ավելացված ժամանակի 90+3-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը հաղթական գոլը խփեց՝ Արգենտինային պարգևելով եզրափակչի ուղեգիր։

Այսպիսով՝ ԱԱ-2026-ի եզրափակչում Արգենտինան կհանդիպի Իսպանիայի հավաքականին, իսկ Անգլիան երրորդ տեղի համար կմրցի Ֆրանսիայի հետ։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment