«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտնել է, որ Զապորոժիեի ատոմակայանի գլխավոր ինժեներ Ալեքսանդր Յակովլևը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։
Լիխաչովի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր կեսօրին, երբ Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ծառայողական Toyota Camry ավտոմեքենային՝ կայանի արդյունաբերական տարածքի և Էներգոդար քաղաքի սահմանին։
Հարձակման հետևանքով զոհվել են նաև մեքենայի վարորդ Դմիտրի Ֆիլիպովը և Ալեքսանդր Յակովլևը, որը, ըստ «Ռոսատոմ»-ի ղեկավարի, իր ողջ կյանքը նվիրել էր ատոմային էներգետիկային։
«Ռոսատոմ»-ը հայտնել է, որ սգում է կորուստը և ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։
Լիխաչովը կատարվածը որակել է որպես ահաբեկչական հարձակում՝ նշելով, որ վերջին երկուսուկես ամիսների ընթացքում նման գործողությունների հետևանքով, ըստ նրա, զոհվել է 13 մարդ, ևս 48-ը՝ վիրավորվել։
Նա նաև հայտարարել է, որ միջադեպերը կարող են մեծացնել Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի տարածքներում միջուկային անվտանգության հետ կապված ռիսկերը, և կոչ է արել Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը (ԱԷՄԳ) արձագանքել տեղի ունեցածին։
Երկրի քաղաքական ղեկավարությունը տեղեկացված է միջադեպի մասին, նշել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը։
