Մոսկվան ազդակ է ուղարկել Երևանին և Բաքվին՝ «3+3» ձևաչափի շուրջ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվան սպասում է «3+3» ձևաչափի մասնակից պետությունների արտգործնախարարների հաջորդ հանդիպման վայրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնությանը։

Արտաքին գերատեսչության ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ստամբուլում կայացած նիստի արդյունքներով։

Leave a Comment