Ռուսաստանի «Սոյուզ ՄՍ-29» տիեզերանավը հաջողությամբ մեկնարկել է Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից՝ Միջազգային տիեզերակայան տեղափոխելով երեք հոգուց բաղկացած անձնակազմ։
Անձնակազմի կազմում են ռուս տիեզերագնացներ Պյոտր Դուբրովը և Աննա Կիկինան, ինչպես նաև NASA-ի տիեզերագնաց Անիլ Մենոնը։ Նրանք տիեզերակայանում կանցկացնեն շուրջ ութ ամիս՝ միանալով այնտեղ արդեն աշխատող միջազգային անձնակազմին։
Թռիչքը նաև խորհրդանշական նշանակություն ուներ, քանի որ մեկնարկին ներկա էին NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանը և «Ռոսկոսմոսի» տնօրեն Դմիտրի Բականովը։ Սա վերջին տարիներին ԱՄՆ-ի և Ռուսաստանի տիեզերական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ ամենանշանակալի համատեղ միջոցառումներից մեկն էր։
Radar Armenia-ն ներկայացնում է ֆոտոշարք։
