Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր նպատակը երկիրը Ռուսաստանի ազդեցությունից ազատելն է, խաղաղություն հաստատելը և եվրոպական ընտանիքի մաս դառնալը։
Ուկրաինական պետականության օրվա առթիվ Կիևում ունեցած ելույթի ժամանակ Զելենսկին նշել է, ոչն է իրենց նպատակը:
«Մեր գլխավոր նպատակը ոչ թե առանց բենզինի Ռուսաստանն է, այլ առանց Ռուսաստանի Ուկրաինան։ Ուկրաինան՝ առանց պատերազմի։ Ուկրաինան՝ Եվրոպայի հետ։ Եվ Ուկրաինան ու Եվրոպան՝ առանց մոսկովյան սպառնալիքի»։,- ասել է նա:
Նա նաև առանձին շնորհակալություն է հայտնել բոլոր այն առաջնորդներին, որոնք, իր խոսքով, անում են հնարավոր ամեն ինչ ընդհանուր անվտանգության ապահովման և Ուկրաինային աջակցելու համար։