Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք

Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին այդ երկրից Հայաստան է արտահանվել 17 մլն 128,64 հազար ԱՄՆ դոլարի արժողությամբ ապրանք։

Ադրբեջանական «APA-Economics» պարբերականի հաղորդմամբ՝ այս ցուցանիշը կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,10 տոկոսը։

Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 24 մլրդ 661,35 մլն դոլար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment