Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանը պատրաստ է շուտով խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է գործարք կնքել: Շուտով։ Տանգոյի համար երկուսն են հարկավոր, բայց նա պատրաստ է գործարք կնքել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության մասին։ 

Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը մնում է բաց՝ Ուկրաինայում իր նպատակներին հասնելու հարցում խաղաղ դիվանագիտական բանակցությունների միջոցով, սակայն այն պայմաններում, երբ դա անհնար է Կիևի կողմից նման ցանկության բացակայության պատճառով, շարունակում է հատուկ ռազմական գործողությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment