ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է, որ Ուկրաինայի պատերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը։
Fox News-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հակամարտությունը կավարտվի մինչև իր պաշտոնավարման ավարտը, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»։
Թրամփի երկրորդ նախագահական ժամկետը կավարտվի 2029 թվականի հունվարի 20-ին։