Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը

Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը

ՀՀ կառավարությունն ԱԺ կներկայացնի Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Կառավարության վաղվա նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված է նաև այս օրինագիծը։

Օրինագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունումը կապահովի շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացումը։

Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ նախաձեռնությունը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից և համապատասխանում է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկին՝ ԱՄՆ-ի հետ բազմակողմ համագործակցության զարգացմանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment