ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը

ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է երկրի հիմնադրման 250-ամյակին նվիրված նոր հուշադրամների թողարկման մասին, որոնց վրա պատկերված կլինի նախագահ Դոնալդ Թրամփը։

Չնայած ԱՄՆ-ում գործող օրենսդրությունն ավանդաբար արգելում է կենդանի անձանց պատկերել մետաղադրամների վրա, Ֆինանսների նախարարությունը հիմնվում է 2020 թվականին ընդունված օրենքի վրա, որը թույլ է տալիս 2026 թվականի հոբելյանական տարվա համար թողարկել ԱՄՆ-ի հիմնադրումը խորհրդանշող ձևավորմամբ մետաղադրամներ։

Ըստ հաստատված դիզայնի՝ 24-կարատանոց ոսկյա հուշադրամի դիմերեսին Դոնալդ Թրամփը պատկերված է կոստյումով և փողկապով, իսկ դարձերեսին՝ թռչող արծիվ է։

Բացի մետաղադրամներից, նախատեսվում է նաև ԱՄՆ-ի թղթադրամների վրա զետեղել նախագահի ստորագրությունը, ինչը նույնպես նախադեպը չունեցող իրադարձություն կլինի պատմության մեջ։

Իշխանությունները նշում են, որ այս նախաձեռնության նպատակն է ընդգծել ԱՄՆ-ի «ոսկե դարաշրջանի» տնտեսական վերելքն ու հայրենասիրական արժեքները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment