ՔՊ-ն շարունակում է բոյկոտել Գյումրու ավագանու նսիտերը – Ազգ

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այսօրվա արտահերթ նիստին ևս չեն ներկայացել՝ բոյկոտելով այն։ Գրանցվել է ավագանու 18 անդամ, քվորումն ապահովված է։

Մինչ օրակարգին անցնելը նիստը վարող Ավետիս Առաքելյանը տեղեկացրեց, որ «Մեր քաղաքը» խմբակցության անդամների փոփոխություն է տեղի ունեցել. Արտակ Հովսեփյանը խմբակցության ղեկավարի միջոցով ներկայացրել է ավագանու անդամի իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում, ինչի հիմքով էլ վերջինիս լիազորությունները դադարեցվել են ։

Թիվ 31 ԸԸՀ հունիսի 25-ի արձանագրությամբ  ավագանու անդամի մանդատը տրվել է «Մեր քաղաքը» խմբակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արա Պետրոսյանին։ Նիստը վարողը նրան մաղթեց անփորձանք ու օրինավոր աշխատանք։

Leave a Comment