ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ռուսաստանի դեմ նոր ու խիստ պատժամիջոցների օրինագիծ, որը մամուլում արդեն ստացել է «դժոխային» անվանումը։
Նախաձեռնությունը նախատեսում է մինչև 100% մաքսատուրքեր սահմանել այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք ռուսական նավթ և գազ են գնում։
Պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի տնտեսության առանցքային ոլորտներին՝ էներգետիկ, ֆինանսական և պաշտպանական համակարգերին, ինչպես նաև անհատական սահմանափակումներ են նախատեսում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների նկատմամբ։
Եվրոպական երկրները, որոնք արդեն իսկ նվազեցրել են իրենց կախվածությունը ռուսական գազից, չեն տուժի այս նոր մաքսատուրքերից։
