Եթե մեզ այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու: Այս մասին «Մուլտի Սթոուն» գործարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել է աշխատակիցներից մեկը։
«Եթե պետական մարմինները չլուծեն մեր խնդիրը, մենք այլևս պատասխանատու չենք լինի մեր քայլերի համար։ Համբերության բաժակը լցվել է, այլևս չգիտենք՝ ինչ անել: Ամեն ինչի պատրաստ ենք, որովհետև չգիտենք ինչ անել, եթե մեր երկիրը չի ուզում մեզ աջակցել, մենք էլ ամեն ինչ պետք է անենք, որ մեր ընտանիքները պահենք»,- նշել է նա։