Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն

Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունն է հայտնել ազգային հավաքականին՝ 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուն 0։2 հաշվով զիջելուց հետո։ 

X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ Ֆրանսիայի նախագահը նախ շնորհավորել է իսպանացիներին եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Իսպանիային հաջորդ փուլ դուրս գալու կապակցությամբ։ Շնորհակալություն Ֆրանսիայի հավաքականի խաղացողներին մեր երկրի գույները այդքան անձնուրաց պաշտպանելու համար։ Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է և լի ներուժով»,- գրել է նա X-ի իր էջում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment