ՊՆ վարչական համալիրում ընդունել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարին – Նորություններ 15.07.2026

Հուլիսի 14-ին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին:

Արման Սարգսյանը շնորհավորել է Սատու Կոյվուին Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։

 

Leave a Comment