
Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև, ինչի մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
«Քիչ առաջ ժամանեցի Կիև՝ պատերազմական ժամանակաշրջանում Ուկրաինա կատարած իմ 11-րդ այցով։ Սա առանձնահատուկ պահ է»,- գրել է նա։ Նրա խոսքով՝ «Ուկրաինան ռազմական առումով հզոր թափ է հավաքել։ Իրավիճակը փոխվում է»։
«Ես կհայտարարեմ մեր պաշտպանական արդյունաբերության ինտեգրման նոր նախաձեռնությունների մասին, որպեսզի կարողանանք ավելի մեծ ծավալներով և ավելի արագ արտադրություն իրականացնել։ Մենք նաև կքննարկենք անդամակցության հարցը (ԵՄ – խմբ․) և այս ձմռանը պատրաստվելու քայլերը»,- հավելել է պաշտոնյան։
Just arrived in Kyiv for my 11th visit to Ukraine in wartime.
It’s a special moment. Ukraine has built a strong military momentum. The tide is turning.
I will announce new initiatives to integrate our defence industries.
So we can produce more, and faster.
We will also… pic.twitter.com/WEKhIB2hLo
— Ursula von der Leyen (@vonderleyen) July 15, 2026